▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն մեկ դեպքում որեւէ ընդդիմություն Հայաստանում հաջողություն կունենա

Միայն մեկ դեպքում որեւէ ընդդիմություն Հայաստանում հաջողություն կունենա: Երբ բառապաշարից վերջապես հանվի կործանման հղացքն՝ իր բոլոր բառային արտահայտումներով, եվ ընդդիմաիր դիսկուրսը Խորենացու ողբից վերածվի փաստարկված եւ հիմնավոր ծրագրային տեքստի: Խնդիրն այն է, որ վախճանաբանական ("հայերեն"՝ ապոկալիպտիկ) այս ոճը, ոչ միայն արդեն որեւէ հույզ չի առաջացնում՝ գայլեր, գայլեր գոռացող տղայի կոչի պես, այլեւ կարեւոր հակասություն է պարունակում: Կործանումից առաջ կամ կործանմանը հընթացս ոչ ոք գործ չի անում, վախճաբանաբությունը բացառում է աշխատանքը: Մինչդեռ միակ բանը, որի անհրաժեշտոթյունը ունի Հայաստանում ցանկացած քաղաքական կամ հասրակական միավոր գործն ու աշխատանքն է տքնաջան, ամենօրյա, հաճախ սեւ ու անշնորհակալ, թե չէ կործանվում ենք, կործանվում ենք գոչյունների պակասը 20 տարվա մեջ չի զգացվել: Ե՛վ տեսական, ե՛ւ գործնական մեծ ու տեւական աշխատանք է պետք: Արդյունավետություն է պետք նույնիսկ եղած սուղ ռեսուրսների շրջանակում: Սուտ է, որ ցայսօր արվել է ամեն բան, ինչ հնարավոր էր անել արդունքի հասնելու համար: Հիմնական արվելքիը դեռ առջեւում է:

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more