▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղրիի համայնքապետի երիտասարդ խորհրդականն ինքնասպան է եղել

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը նախօրեին տելեգրամյան ալիքում գրել էր, որ փետրվարի 5֊ին Մեղրի քաղաքում, կախվելու միջոցով, ինքնասպան է եղել քաղաքապետարանի աշխատակից 30֊ամյա Նաիրի Զաքարյանը։ 
Նշվում էր, որ մահվան պատճառը խաղամոլությունն է եղել, նա պարտվել է ավելի քան 100 մլն դրամ,որի մեծ մասը վերցրած է եղել վարկով։

«Հրապարակ» թերթն այսօր գրել է,որ մեղրեցիների պատմելով, 35–ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված․ Նաիրի Զաքարյանը , խորհրդական նշանակվելուց առաջ,  զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more