▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր պայքարը երբեք չի վերջանալու այնպես, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են»․ Սրբազան

«Ճշմարտության համար սկսած մեր պայքարը երբեք վերջ չի ունենալու այնպես, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են։ Ամփոփում է ունենալու այնպես, ինչպես մենք ցանկանում ենք և այդ ամփոփումը միայն ճշմտարության հաղթանակի մասին է։ Մեր բոլոր խնդիրներ լուծումն այդտեղ է»,- Գորիսում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։

***

«Ինչպես ասել եմ՝ մեր շարժման բովանդակությունը, էությունը, հոգևոր է, բարոյական, նկարագիրը՝ ազգային-ազատագրական, լուծումներով՝ քաղաքական։ Մենք այս պայքարից ետ ոտք դնելու տեղ չունենք, մեր անելիքը միայն առաջ գնալն է, ես չեմ ուրանալու դա, ոչ էլ դավաճանելու եմ»,- գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ հորդորելով անձնականացնել շարժումը․ «Ձե՛րը դարձրեք, վերացական մի՛ խոսեք»։ Եզրափակելով խոսքը՝ նշեց․ «Հոգևոր Հայաստանը հաղթելու է այս նոր, անպետք, թազա Հայաստանին»։

***

«2021-ին եկել ա, քվե ա խնդրել, մուրացել, ասել՝ ձեռքս կկտրեմ, նման բան չեմ անի, բայց 2024-ին վերադարձել է, էդ նույն ձեռքով սպառնացել, որ եթե չանեք, պատերազմը դուք եք բերելու մեր գլխին»,- խոսելով Փաշինյանի՝ Տավուշ այցի մասին, ասել է Բագրատ Սրբազանը։ «Այսինքն՝ պատասխանատվությունը դրվել է մարդկանց ուսերին»,- նշել է Սրբազանը։

***

«Մեր նորանկախ պատմության մեջ երբեք չենք ունեցել այսքան թույլ, այսքան տկար դիվանագիտություն։ Գաղտնի ու բանավոր պայմանավորվածությունների, միանձնյա որոշումների արդյունքում այս մարդիկ մեջքից հարվածեցին Հայաստանին ու հայ ժողովրդին»,- Գորիսում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց դիվանագետ Վահագն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այս իշխանությունը չունի ազգային օրակարգ ու շահ, իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիրը․ «Այն քաղաքականությունը, որը տանում են ՀՀ իշխանությունները, սա՛ է համար մեկ սպառնալիքը ՀՀ-ին։ Իրենք իրականացնում են ծրագիր, ու եթե դիմացը չառնվի, վստահեցնում եմ՝ վաղը Սյունիքը չի լինելու»։

***

«Մեր ամբողջ շարժումը, պայքարը արժեքների մասին է, ու այս վանքն իր ամբողջ անցած պատմությամբ ու էությամբ հենց այդ արժեքների բացարձակ կրողներից մեկն է»,- Տաթևի վանական համալիրում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեղրից սկսած, համայնքներով, շեներով այցելում ենք մեր ժողովրդին։ Տարատեսակ ճնշումներով, վախերով մարդկանց փորձում են ետ պահել շարժումից, բայց ուրախ ենք, որ մարդկանց տրամադրությունն այլ է, փոփոխության անհրաժեշտության մասին է, մարդիկ պատշգամբներից ողջունում են, փողոցում մոտենում»,- նշեց Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more