▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր դիմաց կանգնած են արյուն տենչացող մարդիկ». Բագրատ Սրբազան

Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ավելի հուժկու, ավելի թիրախավորված, ավելի նպատակային ենք գործելու, գործողություններն ավելի կարգավորված են լինելու՝ հաշվի առնելով այն, որ մեր դիմաց կանգնած են ամեն ինչի պատրաստ մարդիկ։ Մեր դիմաց կանգնած են պարզապես արյուն տենչացող մարդիկ։ Մենք պիտի այդ հաճույքն այս մարդկանց չպատճառենք․ այդ արյան հաճույքն իրենց չենք պատճառելու, երբեք։ Լինելու ենք ավելի կտրուկ, գործողությունները ընդարձակած, վերադասավորված՝ մասնակցային պատասխանատվությամբ՝ բոլորի կողմից»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

***

«Շատ է խոսվել ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու մասին. բոլոր լուծումները քննարկված են: Մենք ժամանակի, նպատակահարմարության և արդյունավետության հարց ունենք: Մի՛ փորձեք շահարկել այս թեման, քննարկե՛ք, բայց մի՛ շահարկեք: Այդ թեման առկա է, այն կգործի՝ ըստ նպատակահարմարության և ճիշտ ժամանակի: Ոչ ոք դա չի բացառել: Բոլոր քաղաքական լուծումները և՛ առաջարկված են, և՛ քննարկված: Բոլորիս միտքը մեկն է՝ այդ քայլը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն, դա չպիտի լինի պարզապետ էֆեկտի համար: Մենք պիտի սովորենք զգացմունքից մտքին անցնելուն:

Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա, բայց հիմա մեզ արդյունքն է հետաքրքրում, իսկ այն կուսակցությունները, կազմակերպությունները, արվեստի գործիչներն ու ընդհանրապես բոլորը, որոնք լուռ մնացին հունիսի 12-ին, լատենտ նիկոլականներ են»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

Օրումեջ հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում մեր անելիքները քննարկելու, իրար չկորցնելու համար, հանրահավաքի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Շաբաթ օրը մեծ երիտասարդական հավաք ենք ունենալու: Տեղի է ունենալու մեծ հանդիպում մեր երիտասարդների հետ. պարզապես խելառների ու խենթերի հավաք։ Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր եռանդով, նոր կերպերով, նոր եղանակներով ու նոր դեմքերով շարունակվելու է: Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին։ Այս աղետը շարունակվելու է, հայրենիք հանձնելու գործընթացը չի կանգնելու»,- զգուշացրեց նա:

***

«Լինելու ենք ավելի կտրուկ, գործողությունները` ավելի ընդարձակված, վերադասավորված` մասնակցային պատասխանատվոթյամբ բոլորի կողմից: Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու: Քաղաքական դաշտի համախմբումը տարատեսակ, տարաբնույթ, գաղափարական տարբեր ուղղություններ ու դավանանքներ ունեցող` մեզ թույլ չի տա, որ այս շարժումը որևէ ձևով տատանվի: Հակառակը, էլ ավելի խորությամբ է շարունակվելու: Այսօրվա իշխանությունների թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական գործունեությունը պարզապես հանցագործություն է և ինքնախոստովանություն` այդ հանցագործության մասին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա նաև հայտնեց, որ առաջիկա օրերին ծրագրում է գնալ շրջաններ, նաև այն վայրերը, որտեղ ծառայել է։

«Օրերս մեր լրագրողներից մեկը շատ դիպուկ ասեց, որ մեր պայքարը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով, այլ պետք է ծավալվի ողջ Հանրապետությունով»,- հավելեց նա։

***

«Գաղտնիք չէ, որ այս շարժման առաջին իսկ օրերից ինձ ու այս շարժումը կապել են երկրորդ նախագահի և ռուսական գործակալական ցանցի հետ: Ուրեմն, այս մարդիկ 6 անգամ` շաբաթը մեկ, սոցիոլոգիական հարցում են արել, որ պարզեն` ով ինչ ռեյտինգտ, հակատեյտինգ ունի: Ստախոսի պարագայում բոլոր պատասխանները եղել են հայհոյանքներ: Անկեղծ եմ ասում:

Ըստ այդ հարցումների` հակառեյտինգների շարքում են եղել Ռուսաստանը և երկրորդ նախագահը: Եվ որոշել են` իրենց ամբողջ քարոզչությունը տանել կապել Ռուսաստանին և երկրորդ նախագահին: Առանց ամաչելու առաջին իսկ օրվանից սկսել են թունավորել բոկորին: Վերջինն էլ ԱԺ ամբիոնից անամոթաբար հայտարարելն էր, որ այս շարժումը տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի և Գարեգին Երկրորդի գլխավորությամբ: Ժողովուրդ, ես վստահեցնում եմ` այս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի, ոչ առաջինի, ոչ երկրորդի ոչ երրորդի, ոչ հյուսիսի, ոչ հարավի , ոչ անցյալի ոչ ներկայի: Մենակ ապագայի հետ կապ ունի, էն էլ սրանք ասում են` ապագա չկա»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:

***

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մենք պատկերացնում ենք, որ սեփական ժողովրդի նկատմամբ նռնակներ, ռումբեր կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց նաև, որ այն լայն համախմբումը, որն առկա է, թույլ չի տա, որ շարժումը ընկրկի։

«Հակառակը, էլ ավելի խորությամբ է շարունակվելու»,- ասաց Սրբազանը։

***

«Էն մեծ-մեծ խոսող գործարարներին եմ ուզում դիմել` ի՞նչ է տեղի ունենում: Ձեր ընկերներին ճնշում են, ձեր ընկերների վրա հարձակվում են հարկային հազար ու մի պատճառաբանություններով, բայց իրականում սոսկ նրա համար, որ այս մարդիկ աջակցում են պատիվ ու հայրենիք ունենալու շարժմանը: Գլուխներդ առել, պատի ծակերն եք մտել, ձերն ընկերներին գոնե պաշտպանեք, ոչ` շարժումը: Ձեզ էլ ա հասնելու, տղերք և աղջիկներ, Արցախը նայեք ու հասկացեք` ձեզ էլ ա հասնելու»:

***

«Այսքան մարդիկ կան կալանավորված, ոչ մի ոստիկանի նկատմամբ անգամ վարույթ չկա հարուցված: Ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Այցելել եմ նաև վիրավոր համարվող ոստիկաններին. ամենաչնչին վնասվածքներն են ստացել, ամենայն հավանականությամբ` իրենց իսկ անփութության պատճառով»,- հանրահավաքի բեմից հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա նաև նշեց, որ մինչև հունիսի 12-ն ինքը խուսափում էր նույնացնել իրենց աշխատանքը կատարող ոստիկաններին և մարդկանց ծեծող բռնարարներին: Սակայն հունիսի 12-ի գազանություններից հետո հասկացավ` այդ համակարգն է ոտքից գլուխ արյունոտված: «Չեմ խուսափի ասել` տղերք, դուք ձեր հացը արյունով եք ուտում»,- ասաց նա:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more