▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք երկու ատոմակայան ենք ստեղծել վերջին յոթ տարում՝ առանց աղմուկ-աղաղակի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իրենք մեծ մասշտաբի աշխատանքներ են անում ու համեստորեն լռում են այդ մասին։

«Մենք երկու ատոմակայան ենք ստեղծել վերջին յոթ տարում՝ առանց աղմուկ-աղաղակի։ Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու ստեղծել ենք երկու հատ ատոմակայան», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Փաշինյանը նշեց, թե սա մեծագույն ձեռբերում է, որի մասին չի խոսվում, բայց, ըստ նրա, կարևորը խոսելը չէ, կարևորը ձեռքբերումն է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more