Ֆեյսբուքյան «Թեժ գիծ» էջը տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Մենք ականատես ենք լինում Տիգրան Ավինյանի տապալված կառավարմանը։ Աղտոտվածության խնդիրը բոլորիս հայտնի է, բայց քաղաքապետարանը ոչ միայն չի ձեռնարկում միջոցներ դրա դեմ, այլև ակնհայտորեն նպաստում է դրա խորացմանը։
Այս հակասանիտարական վիճակը վերածվում է իրական աղետի՝ լուրջ վտանգ ստեղծելով բնակիչների առողջության համար։ Երևանը, որը պետք է լինի մաքուր, և հարմարավետ քաղաք, այսօր կանգնած է էկոլոգիական ու սոցիալական ճգնաժամի շեմին։
Բայց խնդիրը միայն իշխանության մեջ չէ։ Երևանի ապագան կախված է հենց երևանցիներից։ Ժողովուրդի լռությունը ու անտարբերությունը դարձել են իշխանության գործիք, որով նրանք անպատիժ անում են այն, ինչ ցանկանում են »: