Մարդկությանը ոչնչացում է սպառնում, սոցցանցում հայտարարել է X սոցիալական ցանցի սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ եթե մարդիկ դադարեն երեխաներ ունենալ, մարդկությունը կվերանա։
Այսպես է Մասկը մեկնաբանել Lancet ամսագրում ներկայացված հետազոտությունը, ըստ որի՝ կանխատեսվում է, որ մինչև դարի վերջ ծնելիության մակարդակն ամբողջ աշխարհում կտրուկ կնվազի։
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ եվրոպական երկրները և մասնավորապես՝ Գերմանիան, ծնելիության ցածր մակարդակի պատճառով ներկայումս գտնվում են ոչնչացման եզրին։