▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը

Թարմացված․ Երգչի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը, բացառիկ մանրամասներ է հայտնել Արայի մահվան հանգամանքների հետ կապված։ Ըստ Լիլիթի՝ Արան հերթական այցն է ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սիստեմաներ ստանալու նպատակով՝ առաջին հարկում։ Հենց հիվանդանոցում երգչի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։ Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։

***

Համացանցում լուր էր տարածվել, որ  երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է․ ըստ տեղեկությունների`երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:

Ավելի ուշ երգչի մենեջերը հրապարակում է արել,որը ներկայացնում ենք ստորև․ Արոս մահացավ․․․սրտի կանգ․․․ գնաց էս անտեր աշխարհից… 

«Արոոո, Արոոոո... Չէ էլի, չէէ»,-երգչի մահվան լուրին այսպես է արձագանքել հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը։

«Արո ջան, մեռնեմ կյանքիդ»,-Ինստագրամի սթորի բաժնում գրել է երգիչ Սարո Թովմասյանը։

Ներկայացնում ենք նրա վերջին գրառումը ֆեյսբուքում՝ արված նոյեմբերի 5–ին, որով նա հայտնել էր իր մայրիկի մահվան մասին:

«Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի»,– գրել էր նա՝ հրապարակելով մայրիկի լուսանկարը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more