▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ալեն Դելոնը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը։ Նա 88 տարեկան էր, հայտնում է Le Figaro-ն։

Ֆրանսիական կինոյի աստղը 2019-ին գլխուղեղի կաթված էր տարել, որն ուղեկցվել է սուր սուբդուրալ հեմատոմայով՝ ներգանգային շրջանում արյունազեղմամբ և արյան կուտակումով: Շաբաթներ առաջ դերասանի դուստրը լուսանկարներ էր հրապարակել․ Դելոնը հիվանդությունից հետո շատ էր փոխվել։

***

Ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնի երեխաները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ դերասանը մահացել է տանը, հանգիստ պայմաններում՝ շրջապատված ընտանիքի անդամներով, գրում է AFP-ն։ Հայտարարության մեջ ասվում է, որ նրա երեխաները՝ Ալեն-Ֆաբիենը, Անուշկան և Էնթոնին, խորապես վշտացած են իրենց հոր մահով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Դելոնը մահացել է 88 տարեկանում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more