Փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են:
Պարզվել է, որ հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Կոտրել են Երևանի քաղաքապետարանի պատուհանների ապակիները
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


