▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարծում եմ ՝ Կոպիրկինը Մոսկվա է կանչվել Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների հետ կապված»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների: Որպես կանոն, դիվանագիտական նման քայլ արվում է, երբ երկու երկրների հարաբերությունները վատթարացնող ինչ-որ հանգամանք է ի հայտ գալիս, կամ էլ՝ քաղաքականության էական խմբագրումների անհրաժեշտություն է առաջանում: Իմ սուբյեկտիվ կարծիքով, Կոպիրկինը Մոսկվա է կանչվել ԱԺ-ում Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների հետ կապված, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երկու երկրների մասնակցությանը 44-օրյա պատերազմին: Չի բացառվում, իհարկե, որ Մոսկվայում կանխատեսում են ստացումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ստատուս-քվոյի հնարավոր փոփոխության հեռանկարով ու «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն»:

***

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար։

«Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

***

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է, թե ինչու է Մոսկվա կանչվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- ասել է նա և հավելել․ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more