▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանաչ» ակտիվիստները «Deno Gold Mining»-ին ուղեկցում են` «Ամոթ» գոռալով

«Ամոթ», վանկարկում էին «կանաչ» ակտիվիստները` ապրիլի 15-ին դատարանի դահլիճից ուղեկցելով «Deno Gold Mining» ՓԲԸ-ի տնօրեն Հրաչ Ջաբրայանին եւ «Խուստուփ» հեռուստաընկերության տնօրեն Սասուն Մանուկյանին: Ընկերության ներկայացուցիչները եւ նրանց ուղեկցող անձիք դատարան էին եկել` մասնակցելու հասարակական գործիչ, ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ ուղղված հայցի քննությանը: Ի պատասխան` «կանաչ» շարժումը բողոքի ակցիա էր կազմակերպել:   

Նիստերի դահլիճ մտնել թույլ տվեցին մի քանի հոգու` դա բացատրելով նրանով, որ դահլիճը փոքր է, եւ բոլոր ցանկացողները չեն տեղավորվի: Թուլ չտվեցին մտնել պաստառներով անձանց: Բայց ակցիայի մասնակիցներն, այնուամենայնիվ, անցկացրեցին սեփական նիստը: Բարձարխոսով ակտիվիստները խոսեցին սոցիալական անարդարության, հեռացումների, պոչամբարը եւ այլ վտանգավոր օբյեկտները կառուցելիս նորմերի խախտումների, վթարների, դատական գործընթացների մասին, որոնց մեջ ներգրավված է ընկերությունը:

«Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարներին եւ նրանց համակիրներին սպասելով մուտքի մոտ` ակտիվիստները նրանց ուղեկցեցին մինչեւ մեքենաները` վանկարկելով «Ամոթ», «Կանաչ, մաքուր Հայաստան», «Հեռացեք Հայաստանից» եւ այլն, հաղորդում է «ԷկոԼուրը»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more