▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են «հայտնիները» բողոքում Ucom-ից

Վերջին շրջանում հասարակության տարբեր զանգվածներ հաճախ են բողոքում հայաստանյան մի շարք կապի  միջոցներից: Հայ հայտնիներից շատերը ևս խոսել են այս ընթացքում,մեղմ ասած, ոչ այնքան որակյալ ու արագ կապի միջոցների մասին:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Առաջին անգամ չէ, որ ներկայացնում են հանրության բողոքը՝ուղղված հայաստանյան կապի միջոցներից մեկի`Ucom-ի դեմ:

Հերթական անգամ տվյալ կապի մասին կոշտ ու կոպիտ է արտահայտվել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն,ով մասնավորապես գրել է․ «Ucom, դուք տհաճ եք վերին աստիճանի!!! Ծառայություններ մատուցեք`աստղաբաշխական գումարներ վերցնելու փոխարեն: Զզվեցրիք»:

Նշենք, որ ավելի վաղ իր բողոքն էր հայտնել դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Դաստիարակությունս թույլ չի տալիս ավել բան ասեմ, բայց կասեմ`էժան կապ, փող ուտող, ապուշ կապ, հաջող»,- գրել է դերասանը: 

Հավելենք, որ սրան հակառակ, կապի տվյալ միջթցը` ներգրավվելով բլոգերների , գովազդում է սեփական անձնակազմի փարթին՝ այդկերպ փորձելով պահել վարկանիշը։ Հենց նմանատիպ ոչինչ չասող գովազդ էր ներկայացել դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ ցույց տալով, թե ինչպես է անցել Ucom-ի աշխատակիցների փարթին։

Ընկերությունը ի՞նչ է ուզում ցույց տալ այս տեսակ գովազդի միջոցով։ Սրանից կապի որա՞կը բարձրացավ, բողոքնե՞րը պակասեցին, սպասարկման մակարդա՞կը փոխվեց… հարցերը, թերևս, հռետորական են…»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more