▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ թվում է Րաֆֆին պատանեկան տարիներին շատ է կարդացել Դոն Քիշոտը

Րաֆֆի Հովհաննիսյանը ազնիվ է, ուղղամիտ, կիրթ, հայրենասեր, սակայն դա հերիք չէ լիարժեք քաղաքական գործիչ լինելու, առավել եւս ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Այդ մասին են վկայում նաեւ նրա դյուրահավատությունը, տարօրինակ որոշումներն ու գործողությունները, հետագա քայլերը, ելույթները, հարցազրույցները...
Ինձ թվում է Րաֆֆի Հովհաննիսյանը պատանեկան, երիտասարդ տարիներին շատ է կարդացել Սերվանտեսի ՙՙԴոն Քիշոտը՚՚, հմայվել նրա հողմաղացների դեմ տարվող ՙՙմարտարվեստով՚՚... Անմիջապես զգացվում է նրա հայկական իրականությունից կտրվածությունը եւ դրան բնորոշ ոչ ադեկվատ քայլերը, դոնքիշոտյան վարվելակերպը...
Կողքին հայտնված անձանց եւ ուժերին լսելով, հավատալով իր ընտրված լինելու միֆին, Րաֆֆին ճիշտ որոշում չկայացրեց: Մինչդեռ, նա պետք է ընտրության հաջորդ օրը հանդիպեր ՀՀ Նախագահին, հայտարարեր կոալիցիա կազմելու, համագործակցելու հարցերի շուրջ բանակցելու իր ցանկության մասին եւ շնորհավորեր նրան: Այս պայմաններում նա ավելի իրատեսկան եւ գործնական հնարավորություն կունենար թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում կոնկրետ մասնակցություն ունենալ այն խնդիրների իրագործմանը, որոնք հիմա ծառացել են մեր հասարակության, մեր պետության առջեւ...
Պետք չէր ՙՙզադնի դնել՚՚ , պետք էր ճիշտ, խելացի եւ իրատեսական որոշում կայացնել ընդամենը...

 

Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more