▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ սահմանազատում եք անում Գեղարքունիում․ մեկնաբանում է մարզպետը

Ի՞նչ սահմանազատում եք անում Գեղարքունիում․ մեկնաբանում է մարզպետը

«Գեղարքունիքը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ, մնացած հարցերը՝ իրավապահներին»,-այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե մարզում քրեական ենթամշակույթ կրող անձինք մարդկանց են սպանում։
Մարզպետը հայնտեց նաև, որ Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։ Նա նաև վստահություն հայտնեց, որ ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքի՝ օկուպացված տարածքներից։

***

«Արդյո՞ք ճիշտ են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդների պնդումները, թե Գեղարքունքի մարզի բնակիչների վրա մարզպետի մակարդակով ճնշումներ կան, որպեսզի նրանք չմասնակցեն հավաքներին»,-Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցրեցին լրագրողները։ «Ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը։ Փորձում են մեղավորներ փնտրել՝ արդարացնելու իրենց մոտ չստացված արարքները։ Փոխանցեք, որ Գեղարքունիքի մարզում այդպիսի բան չկա, չարաչար սխալվում են։ Մոտները չի ստացվում, մեղավորներ են փնտրում»,-պատասխանեց մարզպետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more