▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր ասում Ալեն Սիմոնյանը 2013-ին․ Արթուր Չախոյան

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է ներկայացրել՝ կից գրառմամբ․

«Փաստորեն, 2012թ-ին, Սերժ Սարգսյանի օրոք, Չինաստանից անվճար բերվել էին 249 նոր HIGER ավտոբուսներ։

2013 թվականին, տրանսպորտի բարելավման նպատակով, նախատեսվում էր ուղեվարձը դարձնել 150 դրամ, սակայն ներկայիս ՔՊ-ականները, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, բոյկոտեցին այդ որոշումը։

Ալեն Սիմոնյանը լիովին ընդունում էր, որ տրանսպորտի սպասարկման ինքնարժեքը բարձրացել է, սակայն առաջարկում էր խնդիրը լուծել քաղաքապետարանի այլ միջոցներով՝ սուբսիդավորմամբ և այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելով, որպեսզի իշխանության սխալ կառավարման հետևանքով բեռը չդրվի հասարակ քաղաքացու վրա։

Ցավալին այն է, որ ներկայիս իշխանությունը տրանսպորտի թանկացման համար բերում է նույն հիմնավորումները, որոնք 2013թ-ին ներկայացնում էր նախկին իշխանությունը, «նոր ավտոբուսներ ենք բերել, դրանց սպասարկումն թանկ է, պետք է ուղեվարձը դարձնենք 150 դրամ, որպեսզի կարողանանք սպասարկել և բարելավել տրանսպորտային համակարգը»։ Այն ժամանակ ՔՊ-ականները բոյկոտում էին այս հիմնավորումները, բայց այսօր նույնը ներկայացնում են որպես փաստարկ։

Հասարակ քաղաքացու կյանքը 2013թ-ից ոչ միայն չբարելավվեց, այլև այսօր դարձել է ավելի բարդ։ Այս առումով Երևանի քաղաքապետարանին առաջարկում եմ քիչ թալանել և սեփական սխալ կառավարման բեռը չդնել քաղաքացիների ուսերին։ Գնացեք լուծումներ գտեք քաղաքապետարանի այլ միջոցներով, ինչպես ժամանակին առաջարկում էր հենց Ալեն Սիմոնյանը։

Տրանսպորտի թանկացումը պետք է բացառվի, քանի դեռ մարդկանց եկամուտները չեն բարձրացել։ Ժողովուրդը չի կարող վճարել այն գինը, որը չի համապատասխանում իր եկամուտներին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more