▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է Փաշինյանը պնդել ռուս լրագրողների հետ զրույցում․․․

Փաշինյանը պնդում է, որ դեպի ՌԴ հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումները ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական ընկալում են առաջացնում Հայաստանում

Ղրղզստանում ռուս լրագրողներին ասել է, որ առանց ԵԱՏՄ–ի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների իրագործման հնարավորության կազմակերպությունը կհայտնվի ճգնաժամում։

Հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները մեծ խնդիր են Հայաստանի համար, բայց նա կարծում է, որ դա մեծ խնդիր է նաև կազմակերպության համար։

Դիտեք նաև՝

Ես ի գիտություն եմ ընդունել գործընկերների՝ մայիսի 29-ի հայտարարությունը։ Ես հարգանքով եմ վերաբերվում դրան։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

«Ի դեպ, այստեղ շատ հետաքրքիր նրբություն կա․ գործընկերներն աջակցում են Հայաստանի Հանրապետությունում՝ Եվրոմիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Ես շատ բարձր եմ գնահատում նման դիրքորոշումը։

Ես արդեն ասել եմ, որ հանրաքվե, իհարկե, կլինի։ Բայց միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոմիությանը՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ աշխատանք իրականացնել։

Այսօր հանրաքվե անցկացնել հնարավոր չէ։ Որովհետև այդ հանրաքվեի առարկան գոյություն չունի»,- նշել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more