▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվում եմ հասկանալ Երևանի քաղաքապետարանին. սա ցինիկության գերադրական աստիճանն է

Մի գրառում էի արել, որ երկիրը լքում է ադեկվատության զգացումը: Գրելուց հետո մտածում էի, որ կարծես թե մի քիչ չափազանցրել էի, գույները խիտ էի ներկայացրել: Բայց պարզվեց` ընդհակառակը: Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակը նորոգելու համար: Երկար բացատրություն էր այն մասին, որ իրականում ծանրաբեռնված է երթևեկությունը, որ չի ծառայում իր նպատակին: Հասկանալի է չէ, որ այդ շինարարությունը առնվազն մի քանի հարյուր միլիոն դրամ է լինելու: Ամենաքիչը` 150 մլն դրամ: Կարդում եմ և ուղեղումս չի տեղավորվում: Լուրջ է սա, թե կատակ: Լավ, էս քաղաքում էդքան փող վատնելու տեղ չկա? Ախր մի քանի շաբաթ է անցել ընտրություններից, երբ բոլորը խոսում էին Երևանի ահավոր շատ պրոբլեմներից, ջրամատակարարումից մինչև քանդված շենքեր, չաշխատող վերելակներից մինչև վթարային հանրակացարաններ: Ինչ եք կպել կենտրոնից ու պոկ չեք գալիս: Եթե խնդիրը մի երկու շենք քանդելն է, քանդեք, էլ խի եք էդքան փող ծախսում: Ես հրաժարվում եմ հասկանալ քաղաքապետարանին: Ախր, սա ցինիկության գերադրական աստիճանն է, սա իրականությունից կտրվել է, ու այնպես կտրվել, որ չհասկանալ, որ երևանը էլ ցավ ու դարդ չունի, հիմա Հանրապետության հրապարակը պետք է նորոգել: Թող էդ գումարով շատ չէ, 10 հատ վերելակ գնեն, թող էդ գումարով շատ չէ, թող 10 ընտանիքի, էն որբերի, որ ապրում են անտանելի հանրակացարանում, բնակարան գնեն: Ախր ոնց կարելի է էս թանկացման ֆոնին էդ փողը ծախսել հրապարակի վրա: Լավ, կարելի է ճաշակ չխաղալ ժանտախտի ժամանակ: Չէ որ խոստացել էին, որ ծայրամասերին ուշադրություն կդարձնեն: Դե դարձրեք: Ինչի եք վեցերորդ անգամ ռեդիզայն անում հրապարակը: Հեսա էլի ամառ է գալու, էլի փակելու են հրապարակը ու էս շոգին էլի պրոբկաներ են լինելու: Վերջը էս քաղաքում Նարեկ Սարգսյանը մի բան անելու է, որ իրեն չանիծեն, չհայհոյեն ու ասեն` հա, էս մեկը լավն է: Լավ, էդ մարդը ինչի է հետևողականորեն ընկել կենտրոնը այլանդակելու հետևից: Եսիմ է…:

 

Արտակ Ալեքսանյանի գրառումը 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more