▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնդկաստանում ստեղծել են բռնաբարություններից պաշտպանող «հոսանքահարող վարտիք»

Հնդկաստանում ինժեներական ֆակուլտետի 3 ուսանող ստեղծել են ներքնազգեստ, որը թույլ կտա կանխել բռնաբարությունը և սեռական բնույթի այլ հանցագործություններ. հայտնում է Tert.am-ը` հղում անելով Russia Today-ին: 

«Պաշտպանիչ վարտիքը» կարող է հարվածել հարձակվողին 3.800 կՎատ ուժգնությամբ հոսանքով, SMS-հաղորդագրություն ուղարկել ոստիկանություն և նշել աղջկա գտնվելու վայրը GPS-ի օգնությամբ։

Ինչպես նշում է The Times հնդկական պարբերականը, ներքնազգեստը ստեղծելու գաղափարն ուսանողների մոտ ծնվել է երկրում բռնաբարությունների ալիքի ֆոնին։
Լայն զանգվածների զայրույթն առաջացրել է նաև սեռական բնույթի հարձակումների խնդիրները հսկողության տակ պահելու կառավարության անկարողությունը։
Երիտասարդները որոշել են օգնել կանանց՝ մշակելով նրանց համար անտեսանելի պաշտպանություն։
«Հանցագործը կարող է անընդմեջ ստանալ 82 էլեկտրական հարված։ Եթե տղամարդը փորձի հարձակվել աղջկա վրա, ով նման ներքնազգեստ է կրում, նա կստանա ցնցում ամբողջ կյանքի համար։ Իսկ GPS և GSM համակարգերը կզգուշացնեն փրկարար ծառայություններին և աղջկա ծնողներին այն մասին, որ նրան վտանգ է սպառնում»,- բացատրել է «պաշտպանիչ վարտիքի» համահեղինակ Մանիշա Մոհանը։
Այժմ ուսանողները փորձում են սկսել իրենց ստեղծագործության կոմերցիոն արտադրությունը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more