▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա պարզունակ խեղկատակություն է․․․Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում…

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ըստ Նիկոլի՝ Հայ Առաքելական Եկեղեցին 301-ին ստեղծել է պետությունը, ուստի Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հնչի պատարագներին ընդառաջ:

Սա, նույնիսկ, անգրագիտության դրսևորում չէ: Սա պարզունակ խեղկատակություն է, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, իսկ 301-ին հայ Արշակունի արքայատոհմը քրիստոնեությունը հռչակել է՝ որպես պետական կրոն:

Սա նաև պատեհապաշտության վառ դրսևորում է, որովհետև ՀՀ անկախության հռչակիգիրը, Արցախը, Ցեղասպանությունն ու Հայոց պատմությունն ուրացողը մի օր, փաստացի, որոշել է Հայաստանի Հանրապետությունը հռչակել Մեծ Հայքի թագավորության իրավահաջորդ: Իսկ թե ինչ եղավ հետո, երբ խեղկատակը միջազգային հարթակներից խոսում էր Տիգրան Մեծի թագավորությունից, ականատես ենք բոլորս:

Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում…

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more