▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխական ծնվում են, այլ ոչ թե թրեյնինգներով դառնում

Այն ինչ-որ հիմա կատարվում ա, շատ նման Մաշտոցի պուրակի դեպքերի հաջորդականությանը, երբ Անդրեասն ու թիմակիցներ սիրուն ձևի դուրս մղեցին ժառանգականներին պուրակից ու սկսեցին պարապել քաղաքացիական անհնազանդության ակցիաներին պառլամենտական ընտրությւոններին ընդառաջ: Բոլտ ու գայկա քանդում:

Հիմա էլ ագահ գիշատիչի նման սպասեցինք Րաֆֆու առաջին սայթաքմանն ու առանց վարանելու մտաք գծի մեջ:

Հիմա էլ նույնն ա Անդրեսը ու Զառան իրար վրայից բողոքական զանգվածն են ուզում տանեն, դետսկի սադ, ափսոս ուղղակի այն մարդիկ, ովքեր այնտեղ են և ի սրտե փոփոխություններ են ցանկանում:

Հերթական "հեղափոխականա" խզմայլումն ենք դիտում: Չե Գեվառա-գանդի են խաղում:

Ուղղակի Անդրեաս ջան, դու ոչ առաջինն ես, ոչ էլ մյուսը: Չեն ամբողջ կյանքը զենքը ձեռքին ա անցել, իսկ Գանդին գռանտերով չէր ապրում ու Ջպերով չէր ման գալիս: Դու իրենց դժվար հասկանաս: Հեղափախական ծնվում են, այլ ոչ թե թրեյնինգներով դառնում:

Շատ եմ ցավում մեր իշխանությունների համար, որ ժողովրդի ստվար զանգվածին հասցրել են այն աստիճանի, որ նա պատրաստ է գնալ յուրաքանչյուր չկայացած բոլիվառի ու մախաթմայի ետևից:

Идите лучше на кошках тренируйтесь. И те и другие, и третьи.

Խաղաղություն բոլորիս: Աստված ոնց ճիշտ կհամարի, տենց էլ կլինի

 

Տիգրան Քոչարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more