▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայի պատիվը նիկոլը հասցրեց Բաքվի դատարան»․ Հրանտ Ավետիսյան

Բոլոր լուսանկարներն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել Բաքվում տեղի ունեցած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շինծու գործերով դատավարությունից, ու գրել հետևյալը․ «Հայի պատիվը նիկոլը հասցրեց Բաքվի դատարան»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը կադրեր է հրապարակել մեր գերիների նկատմամբ շինծու դատական նիստից։ Ակնհայտ է, որ բոլորը տառապած, հալածված և հյուծված տեսք ունեն։
Իսկ ի՞նչ է արել մեր իշխանությունը այս օրերին և առհասարակ, ոչինչ, կուշտ փորով վայելում են կյանքը, կամ էլ նորաձև կրթվում են քաղցրավենիքով ու այլ ուտելիքներով լի սեղանների շուրջ։
Սարսափելի է առերեսվել այս իրականության հետ»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Դավաճան նիկոլն է այս հայերին ուղարկել բաքու տանջամահության, իսկ մեզ այստեղ՝ նվաստացման»։

***

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ մի օր նման կադրեր կտեսնեմ։
Անզորությունից տեղս չեմ գտնում…չգիտեմ՝ ինչպես նրանց օգնել»։

***

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրգործերով դատավարությունը։ Ադրբեջանական ԱՊԱ-ն կադրեր է հրապարակել նիստից, որտեղ երևում են հայ գերիները՝ հյուծված, հալածված տեսքով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more