▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում SMS քվեարկությամբ Կոնչիտա Վյուրստը զբաղեցրել է ... 2-րդ հորիզոնականը

Նախ սրտանց շնորհավորում եմ Արամ MP3-ին հրաշալի ելույթի համար:
Կրկնելով Սիրուշոյի արդյունքը Արամը շատ ավելի բարդ խնդիր լուծեց: Պետք չէ մոռանալ, որ հիմա 50/50 քվեարկություն է և ժյուրիների անդամները մեղմ ասած հայաստանցիների նկատմամբ միշտ չի որ բարյացկամ են լինում տրամադրված: Նայեք, թե ինչ արդյունքներ է արձանագրել Արամը SMS քվեարկությամբ ու կհամոզվեք:

Միշտ վստահ եմ եղել, որ եթե երբևէ հաղթենք Եվրատեսիլում, ապա Սիրուշոյի օգնությամբ, ուրախ եմ, որ պարզվում է ոչ միայն...

Շնորհավորում եմ Հանրային հեռուստատեսության գործընկերներիս լավ աշխատանքի և հրաշալի արդյունքի առթիվ:

Իսկ հիմա մի քանի փաստ, որ գուցե զարմացնի ձեզ: Նման տեքստերը սովորաբար այսպես են սկսում, իսկ դուք գիտեք, որ...

Հայաստանյան ֆեյսբուքը ոտնատակ է անում Ավստրիայի ներկայացուցչին, իսկ Եվրատեսիլի պաշտոնական էջի տվյալների համաձայն, Հայաստանում հեռախոսային քվեարկությամբ նա զբաղեցրել է ... 2-րդ հորիզոնականը. ԱՂՅՈՒՍԱԿԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ:
Ռուսաստանի հեռուստատեսությամբ դատափետում են Կոնչիտային, սակայն այնտեղ SMS-ներով նա 3-րդն է.ԱՂՅՈՒՍԱԿԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ:

Այնպես, որ երբ գրում եք այս ուր է գլորվում Եվրոպան”, գրեք նաև... այս ուր են գահավիժում Հայաստանն ու Ռուսաստանը...

 

Արմեն Արզումանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more