▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը թելից է կախված, իսկ մկրատը բոլորիս ձեռքում է»

Ելնելով այսօրվա ստեղծված լուրջ, լարված ազգային-քաղաքական վիճակից, հնչում են տարբեր հարցեր, դրանցից մեկն էլ ստացա այսօր.

ՀԱՐՑ
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը կանգնած է ինտեգրման գործընթացների խաչմերուկում: Ո՞րտեղ փնտրել մեր շահը, գնալ դեպի եվրոպական, թե եվրասիական միություն , և արդյո՞ք ինտեգրումը մեր երկրի համար պարտադիր ու կենսական քայլ է:

ՊԱՏԱՍԽԱՆ
Երբ երկիրդ չես կարողանում որպես պետություն ձևավորել, որովհետև ամեն մեկը մտածում է իր գրպանի և անձնական շահի մասին, ամեն մեկը քեզ կօգտագործի պահի կարիքի համար, իսկ ավարտից հետո կնետի այնտեղ, ուր նետում են անպետքությունները։ Այդ վիճակում չհայտնվելու համար, պետք է հրաժարվել անձնական գրպանի մենտալիտեից և հավաքական զորացման ընտրություն կատարելով կրկնել Դ՚Իզրայելիի խոսքերն ու ասել. «Հայաստանը շահ ունի միայն...»  և այդ պարագային էլ կազատվենք Ա. արզումանյանական մտահոգություններից, թե «Հայաստանը թելից է կախված, իսկ մկրատը Ռուսաստանի ձեռքում է»:  Մկրատը բոլորի ձեռքում է, նաև մեր, եթե երկիրդ տկարացնելով, վեր ես ածում ոչնչության...

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more