|
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում նշում է․ «Շվեդական հետազոտական ժողովրդավարությամբ զբաղվող խոշորագույն կենտրոններից մեկն արձանագրել է, որ ժողովրդավարության սանդղակում Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են և բռնատիրություն է սկսվել․․․ Արևմուտքի իշխող շրջանակները գովում են Նիկոլին, արևմուտքի խելոք և վերլուծական շրջանակները մատնանշում են, որ նա դառնում է բռնապետ, ճիշտ այնպես, ինչպես գրված է իմ հիշատակած զեկույցում։ Լիբերալ ժողովրդավարության ցուցանիշով, օրինակ, Հայաստանի դիրքերը մեկ տարվա ընթացքում վատացել են 10 հորիզոնականով, իսկ մասնակցային քննարկման ցուցանիշով, թե որքանով են որոշումները մեր երկրում քննարկվում ընդունվելուց առաջ, վատացել է շուրջ 20 հորիզոնականով․․․ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը Կարաբաս-Բարաբաս դեմքով փորձի հոխորտալ ներսում, իսկ դուրսում փիսիկ խաղալ, մեկ է Հայաստանի իրական իրավիճակը թաքցնել հնարավոր չէ։ Այն մարդկանց համար, ովքեր նստում են այս խորհրդարանական շենքում։ Հայաստանը վաղուց ժողովրդավարություն չէ, Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»։ |
«Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


