|
Այսօր փաստաբանները գործադուլ են հայտարարել։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և փաստաբան Արա Զոհրաբյանը մամուլի ասուլիս են հրավիրել՝ ներկայացնելու գործադուլի պատճառները։ Նրանց խոսքով փաստաբանները մեկ տարուց ավելի է՝ բարձրաձայնում են «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետևանքների մասին, որոնք խնդրահարույց են իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նրանց խոսքով ուժի մեջ մտած օրենքի հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի ավելացում է տեղի ունեցել․ «Մասնավոր փաստաբանական ծառայությունները թանկացել են և հնարավորություն չունեն մատուցելու անվճար ծառայություն»,- ասել է Սիմոն Բաբայանը։ |
«Հարկային փոփոխությունը փակել է իրավաբանական անվճար ծառայության ճանապարհը»․ Արա Զոհրաբյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


