▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գունավոր շոր ա հագնում, ասում են՝ բա ո՞վ ա ողբալու, տակա՛նք, դավաճա՛ն»․ Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ վարչապետը խոսեց մեր իրականության մասին՝ բերելով կենցաղային օրինակներ․ «Գունավոր շոր ա հագնում, ասում են՝ գետինը չես մտնում, ո՞նց կարելի է գունավոր շոր հագնել, ողբն ու ողբերգությունը թողած, բա ո՞վ ա ողբալու, որ դու գունավոր շոր ես հագել, տակա՛նք, դավաճա՛ն։ Ծնունդ ա անում, ասում են՝ ո՞նց, հոգեհանգիստը թողած, ծնունդ ես անո՞ւմ։ Մեկ, երկու, երեք, չորս, մարդն ասում ա՝ գնամ մի տեղ ապրեմ, որտեղ կարող եմ անել այս ամենը․․․ Էսօր մեզ ասում են՝ 2018-ին այլ բան էիք ասում, հիմա՝ այլ։ Որովհետև մեր մեջ հաղթահարում ենք կղերաֆեոդալական մտածողությունը»։

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

ԱԺ-ում, անդրադառնալով Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձին, Փաշինյանն ասաց․ «Ասել էի, որ պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունը այլևս բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն․․․ Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում էն, ինչ անվանել ենք անվտանգություն, ինքը բավականին վտանգավոր է եղել։ Անունը դրել ենք անվտանգություն, բայց էդ անվտանգության ապահովումը, մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով։ Հետևաբար՝ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն»։

***

Փաշինյանը թվեց ՀՀ ժողովրդի ազգային արժեքները՝ Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, ՀՀ պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին, քրիստոնեությունը․ «Շատ է խոսվում այն մասին, փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ մենք որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք, կարծում եմ՝ սա բացարձակապես չի արտահայտում իրականությունը։ Եթե որոշ ինստիտուտների ներսում գտնվող մարդիկ իրենք իրենց գործողություններով վարկաբեկում ու զրոյացնում են էն ինստիտուտները, որոնք ժողովրդի համար ունեն ազգային արժեքի նշանակություն, չեմ ասի՝ դա կառավարության գործը չի, կառավարության գործն է ու թերևս պետք է զբաղվենք դրանով, բայց դա կառավարության մեղքը չի»,- ասաց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more