▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գումարի առկայության դեպքում «Անբան Հուռի» մուլտֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա վերջին

Երևանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի մուլտիպլիկացիոն էկրանավորման աշխատանքները: Անցյալ տարիներին նկարահանված և Համացանցում ավելի քան կեսմիլիոն դիտում արձանագրած մուլտֆիլմի 3-րոպեանոց հատվածին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ շուտով ավելանալու է ևս 3-ը:

15-17 րոպեանոց ապագա մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքերով, այսօր օրհասական է արհեստավարժ մուլտիպլիկատորների բացակայության խնդիրը, ինչը ոլորտում ֆինանսների բացակայության հետևանք է: «Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի մեկ րոպեի համար մոտ մեկ միլիոն դրամ է անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է նա՝ ավելացնելով, որ «Անբան Հուռի» մուլտֆիլմը, անհրաժեշտ գումարի առկայության դեպքում, պատրաստ կլինի այս տարվա վերջին:

Ներկայացնում ենք «Անբան Հուռի» մուլտֆիլմի առաջին հատվածը.

«Անբան Հուռի» մուլտիպլիկացիոն կինոնկարի ստեղծագործական խումբ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more