▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելի «հանճարեղ» հարցազրույցը

Ցնցվեց և ցնածաց տիեզերքը։ Երկնեց երկին ու երկիր, երկնեց և ուղեղը ուլտրա-սուպեռ-զորավար Մանվելի ու նա բլից հարցազրույց տվեց։
Ես պատկերացնում եմ, թե քանի ամիս է տքնաջան աշխատել մեր Ժուկովի ու Ռոկոսովսկու աննալոգը ու ինչ տքնանքով են խմբագրել ու սրբագրել նրա մտքերը լրագրողները, որպեսզի այս ծավալուն հարցազրույցը լինի այնպիսին, որ մարդ հենց երկրորդ նախադասությունից չցղկվեի, բայց դե Ձկան Աչքից չի վրիպի էդ քողարկված պահերը....
Դե սկիզբը հուսադրող էր ու ակնկալելի, որ մեր Սցիպիոն Արմավիրսկին ինքն՝ իրեն գեներալ զորավար կոչեց, բայց դալշե-բոլշե։ՃՃ Առանձնացնեմ մի երկու դրվագ.
«Վերջին կարդացած գիրքը:

Երիտասարդ երկրապահների միության աշխատանքային ծրագիրն անընդհատ սեղանիս է, դա իմ սեղանի գիրքն է:»
Ես իհարկե հասկանում եմ, որ այբբենարանը վերջրես սերտած այս տիտանից Վոլտերի կամ Տոլստոյի աշխատությունները կարդալու ակնկալիքներ ունենալը պերեբոռ կլիներ, բայց Երիտերկրապահների աշխատանքային ծրագիրը՝ սեցանի գ՞իրք... ասենք լավ ա չասեց հեռուստացույցի շահագործման ձեռնարկն էլ իր ամենասիրած արտասահմանյան գրականությունն է...
«Ձեզ պատմական կամ գեղարվեստական որեւէ հերոսի նմանեցնո՞ւմ եք:

Բոլոր մեր մեծ հերոսներն էլ օրինակ են ինձ համար; Նրանք բոլորն էլ անփոխարինելի են` ամեն մեկից էլ փորձում եմ լավ կողմերը վերցնել: Չի կարելի մեկին առանձնացնել: Բայց ես ինքս ինձ եմ նման»։
Լավ կռուտիտ էր, բայց ես հասկանում եմ լրագրողին, որովհետև եթե մի հատ էլ հարցներ, թե կարո՞ղ է մի քանիսին թվի՝ «բոլոր մեր մեծ հերոսներից» մի քանիսին, Մավելը կարող էր էդ դեպքում մի հատ զոորավարական օպերացիա իրականացնել հենց էդ լրագրողի նկատմամբ։
Դե իսկ մեկ այլ մտտքի տիտանի սադրիչ հարցը վերջնականապես խաղնեց գեներալ մանվերի մտավոր հարմոնիան, որն առանց այն էլ 3 տարբեր հարցերի պատասխանել էր միևնույն պատասխանով (զղջում եմ Սաֆարովներին ավելի հեռու չքշելու համար, բլա-բլա-բլա)։ Ուրեմն, ԲՀԿ-ական Արագած Ախոյանը,ըստ երևույթին խիստ ինտելեկտուալ թվալու համար նախորդ բլից հարցազրույցում հարց էր հղել իրենից հետո բլից հարցազրույց անողին. բնավորության ո՞ր տեսակն եք սիրում` խոլերիկ, սանգիվինիկ, մելանխոլիկ, ֆլագմատիկ:
Մի կողմ դնենք էն փաստը, որ Ախոյանն ինքը տեղյակ չի, որ խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ ու մելանխոլիկ տերմինները ոչ թե բնավորույուն են նշանակում, այլ խառնվածքը։ Մի կողմ դնենք անգամ այն փաստը, որ նույն Ախոյանը չի կարողանա նկարագրել դրանց առանձնահատկությունները, բայց երբ այս հարցը տվեցին մեր Լենկ Թեմուրին, խեղճի մոտ գլխուղեղի այտուց առաջացավ ու վստահ, մի քանի րոպե բուռն մտավոր պրոցեսսներ էին գնում՝ հասկանալու, թե հենց նոր իրեն հա՞րց էին տալիս, թե՞ ուշունց... վերջը մարդը ազնվորեն ասաց.
Ի՞նչ էլ դժվար հարց ա տվել տնաշենը: Իմը հիմա բնավորության ո՞ր տեսակն է: Ես սիրում եմ հայ մարդուն, հայի տեսակը, ով գիտի իր արժեքը: Լավ, իսկական հայ մարդը, իր արժեքն իմացող հայ մարդը կատարյալ է...

Մենք սիրում ենք Ադրբեջանի հետ համեմատվելուց համադրել մեր ու իրենց հերոսներին, բայց մի ահ եկեք նայենք մեր ներքին վիճակին ու կհասկանանք, թե ինչ ողբերգական հակասությունների երկիր ենք, որովհետև ինչպիսին հերոսներն են, այնպիսին էլ՝ պետությունն է, իսկ մեր պետությունը համ Մոնթե հերոս ունի, համ Մանվել Գրիգորյան...

 

Գրառումը` Ձկան Աչք ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more