▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի՝ տնտեսական աճի կանխատեսումներին.«ՀԺ»

«ՀՀ ֆինանսների նախարարությունը վերապահումներ ունի ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած 2014 թվականի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ։ Այդ վերապահումները ֆիննախը կներկայացնի կառավարության այսօրվա նիստում։

Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի այն կանխատեսումներին, թե այս տարի կարձանագրվի 5.8 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը ֆիննախը գնահատել է որպես «լավատեսական»։ 

Ըստ նախարարության, ԿԲ-ի կանխատեսումները չափազանցված են 1-ից 1.5 տոկոսով։ 

Այսինքն՝ եթե ԿԲ-ն իրականացնի իր մշակած դրամավարկային քաղաքականությունը, ապա տնտեսական աճը 2014-ին կկազմի 4.3-ից 4.8 տոկոս։ Եվ սա հաշվի առնելով՝ ֆիննախը առաջարկելու է վերանայել ԿԲ-ի մշակած դրամավարկային քաղաքականությունը և իրականացնել «ընդլայնողական» քայլեր, այսինքն՝ խթանել տնտեսական աճը, որը, սակայն, կհանգեցնի բարձր գնաճի»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more