▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆինանսական նոր բեռ՝ բեռնափոխադրողների համար»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՆՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԵՌ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՎՃԱՐՈՎԻ «ԿԱՆԳԱՌ» Է ՄՏՑՆՈՒՄ.
Բագրատաշենով և Ագարակով մեկնող բեռնատարները սահմանը հատելուց առաջ այսուհետ պարտադիր պետք է մտնեն կուտակային կայանատեղիներ՝ վճարելով մինչև 5000 դրամ: Ալե-Հոպ…
Ի՞նչ է սա նշանակում.
․ Ապրանքների թանկացում. Տարեկան հազարավոր երթերի վրա սա ահռելի գումար է բիզնեսի համար:
․ Ժամանակի կորուստ. Սահմանային անցակետերի թողունակությունը մեծացնելու փոխարեն՝ արհեստական քաշքշուկ ու լրացուցիչ օղակ են ավելացնում:
․ Անհայտ շահառուներ. Ո՞ւմ գրպանն են գնալու այդ միլիոնավոր դրամները և ո՞վ է տնօրինելու այդ կայանատեղիները:
Սահմանն արագացնելու փոխարեն՝ խնդիրը լուծում են տնտեսվարողների հաշվին նոր տուրքեր դնելով»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more