▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Femen-ի աղջիկները կրկին մերկացրել են կրծքերը

FEMEN-ի երեք ակտիվիստուհիներին Թունիսի մայրաքաղաքում բերման են ենթարկել` Արդարադատության պալատի առջև մերկացրած կրծքերով բողոքի ակցիա անցկացնելու համար. գրում է mignews.ru-ն: Բերման ենթարկվածներից երկուսը ֆրանսուհիներ են, մեկը` գերմանուհի: Նրանք բողոքի ակցիան անցկացրել են ի պաշտպանություն Թունիսում ձերբակալված Femen-ի հետևորդներից մեկի, ով ցանկացել էր հանուն մուսուլման կանանց իրավունքների մերկանալ կենտրոնական մզկիթի առջև: Իրավապահները նրա մոտ հայտնաբերել էին նաև արցունքաբեր գազ: Հիմա հնարավոր է` ակտիվիստուհին ճաղերի հետևում կես տարի անցկացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more