▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար

Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամադրել նույնանուն մշակութային կենտրոն-թանգարանի վերանորոգման համար։ Մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամն օրերս ամփոփել է հոբելյանական տարին

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործակցությունները Մաթևոսյանի պես մեծության ներկայությունն իրականության մեջ դարձնում են առավել կենդանի և զգալի․ «Մաթևոսյանի հոբելյանը պիտի նշեինք և այդ առիթով դիմեցինք բազումներին, և բազումներից քչերն արձագանքեցին, և այդ սակավների մեջ, այդ քչերի մեջ իր առանձնահատուկ տեղը և էական ներդրումն ունեցավ Ֆասթ Բանկը», - ասել է նա:

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի դահլիճը՝ դարձնելով այն առավել հարմար փոքր ներկայացումների և մշակութային միջոցառումների անցկացման համար։ Նորացված դահլիճում արդեն անցկացվում են գրողին նվիրված շնորհանդեսներ ու մշակութային հանդիպումներ։

«Արվեստն ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան», - ասել է Հրանտ Մաթևոսյանը․ արվեստի այս գաղափարի շուրջ են միավորվում մշակութային նախաձեռնություններն ու սոցիալական պատասխանատվություն կրող կառույցները: Ֆասթ Բանկը շարունակում է իր հետևողական աջակցությունը՝ նպաստելով արժեքների պահպանմանն ու ապագա սերունդների կրթությանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more