Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ 4/1 հասցեում գտնվող մասնաճյուղը: Կարևորելով հաճախորդների հարմարավետության առաջնահերթությունը՝ Մարտունի քաղաքում բանկը ևս շարունակելու է աշխատել 24/7 գրաֆիկով: Ֆասթ բանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Մհեր Մհերյանը նշել է, որ Բանկը հաճախորդներին ներկայանալու է տեխնիկապես վերազինված սրահով․ «Ուրախ ենք, որ Ֆասթ բանկը Մարտունի քաղաքում ներկայանում է նոր վերաբրենդավորված մասնաճյուղով, որտեղ բոլոր հնարավորություններն առկա են հաճախորդների բարձրորակ սպասարկումը և ֆինանսական գործառնությունների կատարման փորձառնությունն էլ ավելի բարձր մակարդակով ներկայացնելու համար», – ասել է նա։ Ֆասթ բանկն առաջնորդվում է հաճախորդների սպասարկումը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելու սկզբունքով։ Բանկը վերջին ամիսներին ակտիվորեն իրականացնում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի վերաբրենդավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բոլոր մասնաճյուղերում ապահովել հարմարավետ, բարձր որակի սպասարկում` հընթացս նաև մեծացնելով ծառայությունների շրջանակը։
Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Մարտունի քաղաքի մասնաճյուղը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


