▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Մանսուրյա՛ն, ծեփվել էիր Ավինյանի դոշին, Օրդուբադում Կոմիտասի մշակումները ներկայացվեցին որպես ադրբեջանական». Նաիրա Զոհրաբյան

«Օրդուբադում անցկացվող համաժողովին նաև Կոմիտաս հնչեցրեցին, նրա մշակումները հնչեցրեցին որպես ադրբեջանական ազգային երաժշտություն: Ո՞ւր է մեր կոմպոզիտորների միությունը, չկա, վախից մտել եք պլինտուսների տակ: Գոնե էս հարցում ձայն հանեք»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Տիգրան Մանսուրյա՛ն, ծեփվել էիր քաղաքապետ Ավինյանի դոշին («Արև Արենայում» համերգի ժամանակ-խմբ.), բա ձեն հանի, Կոմիտասը ներկայացվում է որպես ադրբեջանական ազգային երաժշտություն»,- հավելեց նա:

***

«Տեսա՞ք՝ կրակի տակ գտնվող Սյունիքում ինչքան ձայն ստացավ Նիկոլը»,- խոսելով խորհրդարանական ընտրությունների ու ՔՊ-ի ստացած քվեների մասին՝ ասել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձել է նաև կուսակցությունների՝ ՍԴ դիմելու փաստին ու սպասելիքներին. «Բնականաբար, ՍԴ-ն հայտարարելու է, որ որևէ հիմք, պահանջ չկա՝ ընտրություններն անվավեր ճանաչելու: Ուզում եմ հույս ունենալ, որ ընդդիմադիր բոլոր ուժերը, ովքեր դիմել են ՍԴ, շատ լավ գիտեն՝ ինչ վճիռ է կայացվելու ու ունեն ճանապարհային հետագա քարտեզ: Եթե չունեք, եթե ՍԴ-ն ձեզ պետք է, որ ժամանակ ձգեք ու ձեր մանդատները վերցնեք, ապա Նիկոլն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ ու տեղի է ունենալու ձեզ հետ»,- հավելել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more