▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ադրբեջանական մամուլի, Սուքիասյանն ներգրավված է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու բանակցություններում․ Արձագանքում է պատգամավորի ներկայացուցիչը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի հարցերով ներկայացուցիչ  Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ ադրբեջանական haqqin․az լրատվականը, հղում անելով թուրքական haber sol org tr կայքին, լուր է տարածել, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներգրավված է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու բանակցություններում։

Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի ընկերության հետ, ոչ ՀԷՑ-ի վաճառքի և ոչ էլ այլ ընկերությունների վաճառքների հարցերով երբեք չի՛ բանակցել, չի՛ էլ բանակցելու։

Նկատենք, որ այս նույն լուրը ամիսներ առաջ տարածել էին Սուքիասյանի մասին պարբերաբար ֆեյք լուրեր տարածող , պատվեր կատարող հայկական լրատվականները և նախկին ռեժիմի քարոզիչները։

Հիշեցնենք նաև, որ տարիներ շարունակ նույն լրատվականները նմանատիպ ֆեյք լուրեր դարձյալ տարածել են. այն ժամանակ էլ գրում էին, թե իբր Սուքիասյանը գնելու է Երևանի համալսարանները, որոնք իբր դառնալու էին թուրքական հյուրանոցներ»։

Դիտեք նաև՝ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more