▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես բարեգործություն եմ արել, երբ Նիկոլ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր, հովանավորներ ման գալիս»․ Սամվել Կարապետյան

«Ես բարեգործություն եմ արել, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը ծնված չէր, այսինքն՝ մի 1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր՝ իրեն հովանավորներ էր ման գալիս»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Ես բարեգործություն արել եմ, անում եմ և անելու եմ, ես դա անում եմ Հայաստանի և ամբողջ հայության համար, ու ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,- հավելեց Կարապետյանը։

***

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր մյուս բիզնեսները հերթով կխլեն ձեզնից, ինչպես Գագիկ Ծառուկյանի բիզնեսները հերթով հանձնում են պետությանը և իրենց կողմից կառավարիչներ նշանակում»,- լրագրողը դիմեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ «Դե թող մի քիչ կառավարեն մարդիկ, չտես, գյորմամիշ ժողովուրդ են․ թող մի բան կառավարեն իրենց կյանքում։ Տեսնենք՝ ինչը կթողնեն. հեսա քարը քարին չեն թողնի»,- պատասխանեց Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more