▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես այն ժամանակ ձեզ ասում էի` երկիր եք քանդում». Աշոտ Հարությունյանը` Ռուստամ Բաքոյանին

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հնչեցրած իր ծավալուն ելույթի սկզբում դիմեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։
«Կոչ եմ անում ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, ում պապին ու հորեղբորը անձամբ ճանաչում եմ, արտակարգ մարդիկ են. հիշո՞ւմ եք, 2019 թվականին ԱԺ-ում Գեղարքունիքի ու Կոտայքի մարզպետների հետ քննարկում էիք, թե որ մարզի կենդանիները պետք է արածեն Ջերմուկի արոտավայրերում։
Իսկ հիմա գիտե՞ք` այնտեղ ում անասուններն են արածում և ում զորքն է։ Ես այդ ժամանակ ասում էի, որ քանդում եք երկիրը, դուք ասում էիք՝ ոչ: Երկիրը ուժեղ է տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ: Եվ հիմա ուզում եմ ավելի խրոխտ ձևով հայտնել` ինչո՞ւ գյուղատնտեսությունը քանդեցիք։ Չէ՞ որ դուք էլ էիք այդ հացից ու մսից օգտվելու:
Ինչո՞ւ քանդեցիք այդ տնտեսությունը, ինչո՞ւ փակեցիք Գյուղատնտեսության նախարարությունը, եթե դուք եկել էիք երկիրը շենացնելու համար, ի՞նչ էր արել ձեզ այդ տնտեսությունը, որն ապահովելու էր պարենային անվտանգությունը: Սա միտում է, մինչև վերջերս փորձում էի այլ պատասխան գտնել, բայց չկա»:
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այս երկրում բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական մակարդակում։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more