▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի քաղաքապետարանը ավտոբուսները թուրքական համարանիշներով  է գիծ հանում»

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը լուսանկար է ներկայացրել տելեգրամյան ալիքում ու գրել է․ «Խնդրեմ, այսուհետ Երևանի քաղաքապետարանը ավտոբուսները արդեն թուրքական համարանիշներով  է գիծ հանում»։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից նշել են, որ դրանք  չինական արտադրության ավտոբուսներ են, որոնք մատակարարը Թուրքիայով է հասցրել Հայաստան․  

«Վերջնարդյունքում Հայաստան է հասել Վրաստանով։ Թուրքիայով անցկացնելու համար թուրքական տրանզիտ համարանիշներ էին պետք»,- ասել են մամուլի ծառայությունից:

Քաղաքապետարանից տեղեկացրել են նաև, որ  ավտոբուսները կոնտեյներով նախ Թուրքիան են հասել, այնտեղ ստացել տրանզիտ համարանիշ, ապա Վրաստանով հասել Հայաստան։
 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more