Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանների՝ Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոց շրջայցի ժամանակ դպրոցի տնօրեն, Երևանի բնակիչ 62-ամյա Գայանե Ղ․-ն և ծնողկոմիտեի նախագահ, Երևանի բնակիչ 38-ամյա Գայանե Ն․-ն հայտնել են, որ մի երիտասարդ մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները, որից հետո հեռանում է։ Տրամադրել են նաև նշված երիտասարդի լուսանկարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիայի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարող անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 20-ամյա Արման Օ․-ն, ում անառակաբարո արարք կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և իր կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Օ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Երևանի դպրոցներից մեկի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


