▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը հրաժարվել Է ԼՂ-ից տեղահանվածների համար մարդասիրական օգնությունից․ Զախարովայի մեկնաբանությունը

Օգնությունից հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե այն այլևս պետք չլիներ. Զախարովան՝ ՌԴ-ից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնությունից  Երևանի հրաժարվելու մասին 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ–ից ներկայացված պատճառի մասին. «ՀՀ իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունները, ինչպես նաև բարեգործությունը նախընտրական շրջանում»:

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից, սակայն հայ պաշտոնյաները դժվարացել են պատասխանել: Զախարովան նշել է, որ այս ամենը, կարծես, փորձ է «մաքրելու» երկրում Ռուսաստանի մասին որևէ հիշատակում: Նա նաև հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսից ի վեր Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, Եվրասիան և Ռոսսոտրուդնիչեստվոն մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն են մատակարարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին: Սակայն, Երևանը դժգոհությունն ուներ նաև այդ ժամանակ:

«Հասավ նրան, որ, պաշտոնական ալիքներով հայտարարում էին. «Շնորհակալություն, պետք չէ»: Հիմա կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more