ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է.
ԵՊՀ-ն ունի իրեն և միայն իրեն հատուկ խորհրդանիշներ - մարդիկ, ովքեր հենց իրենք են ԵՊՀ-ն:
Սևակ Արզումանյան, Մերի Քոչար, Հենրիկ Էդոյան, Գուրգեն Մելիքյան, Ռուբեն Սաքապետոյան, Բաբկեն Հարությունյան, Լենդրուշ Խուրշուդյան և շատ այլ գիտական գագաթներ տարիներ շարունակ ձևավորել են այլ միջավայր, բարձրցրել են ԵՊՀ-ն կրթական այլ աստիճանի:
Նրանց շարքում իր կայուն տեղն ունի նաև պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
Գագիկ Ղազինյանի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու և փաստացի ԵՊՀ ուսանողներին նրա դասախոսություններից զրկելու այս որոշումը խոսում է միայն ու միայն կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին…
Հ.Գ. Վերջին տարիների դժվար քաղաքական պայքարի ճանապարհին նիկոլյան ժամանակաշրջանի ԵՊՀ-ն առաջին անգամ չէ, որ պրոֆեսիոնալ բարձր գիտելիքների տեր մասնագետներից ազատվելու գիծ է որդեգրել, և մեծ է ցանկը ԵՊՀ-ից հեռացված դասախոսների, ովքեր վստահաբար կրթել ու կրթում էին արժանապատիվ սերունդ:
Ցավում եմ, որ ապրում ենք այսպիսի օրեր...
***
|
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առանց ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերածվում է օրենսգիտական տեխնիկումի։ *** |
|
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Կրթական համակարգի իրական արժեքը շենքերով կամ պաշտոններով չի չափվում։ Այն չափվում է մարդկանցով, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց գիտելիքն ու փորձը փոխանցել են սերունդներին։ *** |
|
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1997 թվականին ընդունվել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ ֆակուլտետի դեկան էր նշանակվել Գագիկ Ղազինյանը։ Բոլորին հայտնի էր, որ նրան հաջողվեց ֆակուլտետում սովորող հայտնի մարդկանց կամ պաշտոնատար անձանց «վայրագ զավակներին» գոնե վարքագծային առումով հնազանդեցնել։ Այդ պատմաշրջանի համար դա լուրջ ձեռքբերում էր։ *** |
|
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը, հղում կատարելով աղբյուրներին գրել է, որ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։ |


