▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընկերս, իմ սիրո երգիչը գնաց ․․․». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում արձագանքել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան լուրին։

«Ընկերս, իմ սիրո երգիչը գնաց ․․․»,– գրել է Սիմոնյանը։

Թարմացված․ Երգչի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը, բացառիկ մանրամասներ է հայտնել Արայի մահվան հանգամանքների հետ կապված։ Ըստ Լիլիթի՝ Արան հերթական այցն է ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սիստեմաներ ստանալու նպատակով՝ առաջին հարկում։ Հենց հիվանդանոցում երգչի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։ Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։

***

Ըստ տեղեկությունների` Մարտիրոսյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում:  Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:

Ներկայացնում ենք նրա վերջին գրառումը ֆեյսբուքում՝ արված նոյեմբերի 5–ին, որով նա հայտնել էր իր մայրիկի մահվան մասին:

«Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի»,– գրել էր նա՝ հրապարակելով մայրիկի լուսանկարը։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more