▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմին մարտահրավեր է նետել Նադեժդա Սարգսյանին

Արդեն տեղեկացրել էինք, որ ամբողջ աշխարհով տարածված «սառը ցնցուղ» ֆլեշմոբը հասել է նաև Հայաստան: Արդեն մի քանի օր է, ինչ մեր հայտնիները տեղադրում են տեսանյութեր, որում, միանալով այս յուրօրինակ ակցիային, իրենց գլխին սառը ջուր են լցնում` մարտահրավեր նետելով իրենց ընկերներին: Երգչուհի Էմմին ևս միացել է տվյալ ֆլեշմոբին և մարտահրավեր է նետել «X Factor» նախագծի աղջիկների իր թիմի անդամներին, Եգոր Գլումովին, ոճաբան Սերժ Հարությունյանին, ռեժիսոր Արթուր Մանուկյանին, Էրիկ Կարապետյանին և, իհարկե, Նադեժդա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ «Սառը ցնցուղից» հրաժարվողները պետք է 100 դոլար եւ ավելի գումար

 փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը 

 պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր

 մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել։

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more