▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպի Կորպորատիվ Դոնորության մշակույթի ձևավորում․ ԶՊՄԿ-ում կայացավ արյունատվության 3-րդ ակցիան

Արյունատվության հերթական, երրորդ ակցիան կայացավ ԶՊՄԿ-ում:

Հիշեցնենք, ծրագիրը մեկնարկել է այս տարի` ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում` Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ:

Արդեն իսկ իրականացված արյունատվական ակցիաներին մասնակցել է ավելի քան 70 աշխատակից, որը, պլանավորվածին համապատասխան ցուցանիշ է:

Ընկերության բժշկական ծրագրերի համակարգող Տրդատ Գրիգորյանի խոսքով նման քայլերը տանում են դեպի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ մշակույթի ձևավորում:

Նկատելի էր մասնակիցների տրամադրվածությունն ու ակտիվությունը, այս անգամ ակցիային մասնակցում էին կապիտալ շինարարության դեպարտամենտի և հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակիցներ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more