▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեդ Հասանի» սպանության համար վարձու մարդասպանների խումբ են հրավիրել Ադրբեջանից

Ռուսաստանի քրեական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ «Դեդ Հասանին» եւ «Յապոնչիկին» պատվիրել են մրցակից կլանի հին հակառակորդները` Մերաբ Ջենգվելաձեն (Մերաբ), Ջեմո Միքելաձեն (Ջեմո) եւ Ռովշան Ջանիեւը (Ռովշան Լենքորանսկի):

Նույնիսկ քննարկվում են մանրամասները, իբր Մերաբը ֆինանսավորել է պատվերը, Ջեմոն զբաղվել կազմակերպչական գործերով, իսկ Ռովշանը մարդասպանների խումբ հրավիրել Ադրբեջանից: Ընդ որում, նշվում է, թե օպերատիվ խումբը պատրաստ է եղել ձերբակալել մարդասպաններին Դեդ Հասանի սպանությունից ժամեր անց, սակայն ղեկավարությունն անհասկանալի պխատճառներով ետ է կանչել նրանց, գրում է «Նովայա գազետան»:

Նշենք, որ սպանությունից հետո հատուկ ծառայությունների վետերաններ հայտնվեցին հեռուստաէկրանների եթերում` նշելով, որ ՎԱԼ եւ «Վինտորեզ» տիպի զենքերը խիստ հաշվառման տակ են, եւ դրանք, ըստ ամենայնի, գողացել են ԱՊհ այլ երկրների զինանոցներից: Մինչդեռ, ըստ թերթի, այժմ Ռուսաստանում հետախուզման մեջ են 39 «Վինտորեզ» եւ 4 ՎԱԼ:

Թերթի աղբյուրը նաեւ նշում է, որ Դեդ Հասանը հետնորդ չի ունենա, նրա պարտականություններն իրար մեջ կկիսեն Դմիտրի Չանտուրիան (Միրոնչիկ), Թեմուրի Միրզոեւը (Թիմուր Սվերդլովցի), Յուրի Ուսոյանը (Յուրա Սոչինսկի) եւ քուրդ հեղինակություն Սադկոն, ով հիվանդանոցում գդալով կերակրում էր Դեդ Հասանին:

Քրեական հիերարխիայում կմնան նաեւ Իսպանիայում պատիժ կրող Զաքարի Քալաշովը, Հունաստանում ապրող Լաշա Շուշանաշվիլին եւ գողական բազմամիլիարդանոց «օբշակի» նայող վասիլի Խրիստոֆորովը:

Նշենք, որ սպանությունից երկու օր առաջ Ուսոյանի մոտ ԱԴԾ աշխատակիցներ են եկել եւ Ուսոյանին հայտնել նախապատրաստվող սպանության մասին: «Եթե պատվիրել են, ուրեմն կսպանեն»,- ասել է Դեդ Հասանն ու գումար չի տվել տեղեկության համար:

 

Աղբյուրը` Նյուզ.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more