▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 9-ին Երեւանի առաջին ատյանի դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլատրելու վերաբերյալ։

Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն եւ Կարապետյանի մազերը կտրի: Եվ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարեւոր հարցի լուծման համար հասնել դատարան։

Կարապետյանի պաշտպաններից մեկը` Արշակ Վարդանյանը, հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը՝ թույլ տալով, որ վարսավիրն ամսական 2 անգամ Կարապետյանին ծառայություն մատուցի։ «ՔԿՀ-ում պահվելու ընթացքում վարսավիրն ազատ ելումուտ է ունեցել, բայց տնային կալանքի դեպքում բոլոր տեսակցություններն արգելվել են, բացառությամբ տան մի քանի աշխատակցի, վարսավիրի մասը բաց էր մնացել։

Մենք պարբերաբար դիմել ենք քննիչին, դատախազին` մերժել են, պրոբացիային, ասել են՝ մեր տիրույթում չէ, հարկադրաբար դիմեցինք դատարան, որպեսզի այդ հարցը լուծվի»,- ավելացրեց փաստաբանը։

Մեր տեղեկություններով, դատարանը մոտ 3 ժամանոց նիստ է արել` լսել կողմերին, որ նման բարդ որոշումը կայացնի: 

***

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուշ գիշեր հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ նիստ է հրավիրվել գործարար Սամվել Կարապետյանի մասով։ Մասնավորապես, տնային կալանքի տակ գտնվող գործարարի նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են սահմանվել, որ, բացի ընտանիքի անդամներից, որևէ մեկը չի կարող նրա հետ հանդիպել՝ անգամ անձնական կենսական կարիքների համար։

Պաշտպանական կողմը դատարան է դիմել՝ պահանջելով, որ դատարանը բավարարի վարսավիրի հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Արդյունքում դատարանը բավարարել է պահանջը, բայց պայմանով, որ տնային կալանքի տակ գտնվող գործարարին դատարանից պետք է թույլ տա վարսավիրի այցը։

Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more