▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծրագրո՞ւմ եք մեկնել Բաքու»․ լրագրողը՝ Փաշինյանին

«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, հույս ունեմ՝ ձեռք կբերվեն, ավելի ճիշտ՝ ձեռք բերված են, այսինքն՝ առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է վերարտադրել պայմանագրի տեքստի մեջ։ Երբ տեսնենք՝ աշխատանքն ավարտվել է, պետք է անցնենք ստորագրման․ տեղ, ժամ և այլն, արդեն լրացուցիչ կքննարկվի»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի ու Բաքու՝ հնարավոր այցի մասին։

***

«Ես քաղաքացիների ու տարբեր մարդկանց հետ ունենում եմ հանդիպումներ, ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր, ձևաչափեր կան, ովքեր ուզում են հերթագրվել՝ հանդիպելու համար, կարող են ազատ անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք նախատեսո՞ւմ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ։

***

«Նախ՝ խրախճանք չի կազմակերպվել, որքանով տեղյակ եմ՝ միջոցառման առանցքային շահառուներից են եղել պատերազմում զոհված զինծառայողների մայրերը։ Միջոցառումը ծրագրված է եղել 5-6 ամիս առաջ՝ նվիրված զոհվածների մայրերին ամոքելուն, սփոփելուն, նրանց կողքին լինելուն»,- Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու Սպիտակ» խնջույքի մասին հարցին ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

***

Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի խոսքին, թե Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խնջույքը խրախճանք չի եղել, այլ միջոցառում, որի շահառուները զոհված զինծառայողների ծնողներն են եղել։ «Կեղծ պատրվակ են բռնել՝ ասելով, որ շահառուն զոհվածների ծնողներն են, ամո՛թ ձեզ։ Էդ նույն զոհվածների մարմինները տոպրակների մեջ եք պահել, տո դուք ի՞նչ գործ ունեք զոհված զինծառայողների հետ, ի՞նչ իրավունք ունեք նրանց մասին խոսելու։ Երբ պետք է, զոհվածների անուններն օգտագործում եք, երբ պետք է՝ ծնողներին ծեծում ու ջարդում եք։ Էսքան երեսպաշտություն որտեղի՞ց»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more