▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեք կարող, չէ՞, «Գրանդ Քենդիի» նկատմամբ վարչական վարույթ հարուցել

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. 

«Դիմում եմ Լեզվի կոմիտեի առաջնորդին:

Здравствуйте, товарищ Гюрджинян! Обращаюсь к Вам из далёкой солнечной Армении. Остальное по-армянски. Ведь можно? Вы же еще понимаете по-армянски?

Գիտեմ, որ Հայաստանից շատ հեռու եք: Սակայն, Հայաստանում ունեք, չէ՞, բարեկամներ և ծանոթներ: Եթե չունեք, ապա լրիվ անվճար կարող եմ նրանց փոխարինել: Մի խոսքով, բարեկամներից և ծանոթներից մեկին գումար տվեք ու խնդրեք ցանկացած խանութից նկարում պատկերված՝ Գրանդ Քենդիի արտադրած, քաղցրավենիքը գնել: Եվ, եթե այդ քաղցրավենիքի տուփի վրա հայերեն գեթ մեկ տառ հայտնաբերեք, ապա ես Ձեզ այսուհետ monsieur-ով կամ citoyen-ով կդիմեմ: Հը, ի՞նչ կասեք, товарищ Гюрджинян: Չէք կարող, չէ՞, Գրանդ Քենդիի նկատմամբ վարչական վարույթ հարուցել: Не по силам?

Լավ, առաջ անցնենք: Գիտեք, չէ՞, товарищ Гюрджинян, որ Հայաստանում, հայկական դպրոցում, օրինակ՝ 2-րդ դասարանում երաժշտության դասին աշակերտներին ռուսական երգեր են սովորեցնում: Օրինակ՝ «во поле береза стояла» երգը: Փաստորեն, չգիտեիք: Դե, որտեղի՞ց իմանաք: Հայաստանից շատ հեռու եք:

Լավ, գոնե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անդրեասյան Ժաննային գիտե՞ք: Ձեր սրտի նախարարն է, չէ՞: Խնդրում եմ, վերջինիս փոխանցեք, որ այդ երգը, օտարալեզու լինելուց բացի, իր մեջ բնության հանդեպ բռնության կոչեր է պարունակում: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում

«Я пойду, пойду погуляю,

Белую берёзку заломаю»:

Խնդրում եմ, товарищ Гюрджинян, Ձեր սրտի նախարարին փոխանցեք, որ ծառի նկատմամբ բռնության կոչերը Հայաստանում քրեորեն հետապնդելի են: Գիտեք, չէ՞, ՀՀ քաղաքացիներից մեկը տոնածառն այրելու կոչի համար քրեական հետապնդման է ենթարկվում: Եվ, ո՞վ գիտի, միգուցե վերջինս էլ է ժամանակին դպրոցում այդ երգը սովորել: Հետո էլ մեծացել է և «берёзку заломаю»-ի փոխարեն՝ տոնածառն այրելու կոչ է արել: Մեծ հաշվով, տարբերությունը մեծ չէ: Բա, товарищ Гюрджинян, տեսնում եք, չէ՞, ինչից ինչ է ստացվում:

Հա, մի բան էլ ասեմ, товарищ Гюрджинян: Ձեզ հայտնի՝ ԵՊՀ-ի պաշտոնական ձևաթղթի վրա աշխարհահռչակ իրավաբանի գրությունը հիշում եք, չէ՞: Դե, որ երեք էջում 117 հատ կետադրական և տառասխալ կար: Հորդորում եմ Ձեզ, մինչև թոշակի գնալը կամ իշխանափոխությունն անպայման զբաղվել այդ գրությամբ:

До свиданья, товарищ Гюрджинян. Встретимся, обязательно встретимся».

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more