▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չենք համագործակցելու ՔՊ-ի հետ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ»․ Հայկ Մարության

«Ասեմ՝ ում հետ չենք համագործակցելու․ չենք համագործակցելու ՔՊ-ի հետ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ։ Մնացած ուժերի հետ կապված, օրինակ, Սամվել Կարապետյանի, ունենք տարաձայնություն։ Մենք տեսնում ենք պետության զարգացումը եվրոպական մոդելով, իրենք՝ չէ։ Եթե իրենց ուժը հայտարարի, որ տեսնում են պետության զարգացումը եվրոպական ուղով, կնշանակի՝ ամենամեծ տարաձայնությունն այլևս չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է «Նոր ուԺ»-ի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը,  նաև ելույթ էր ունեցել։

***

«Քաղաքական դաշտում ո՞ւմ տեսնելիս կարող եք ասել՝ ոնց եմ ես քեզանից զզվում»,- դիմելով «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ հարցրեց լրագրողը։ «Շատ դրսևորումներ կան, որոնք չեմ սիրում, բայց անհատների անցնել չի կարելի․ քիչ առաջ խոսում էինք էթիկայի մասին»,- ասաց դերասան, նախկին քաղաքապետ Մարությանը։

***

«Նոր ուժ» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն է։ 

Մարությանը հայտարարեց՝ հստակ կարող է ասել, որ իրենք կաշկանդված չեն և անկաշառ են։ 

Հիշեցնենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին․ սեպտեմբերին Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր, ընտրվեց քաղաքապետ, սակայն պատերազմից հետո հեռացավ ՔՊ-ից, իսկ դեկտեմբերի 21-ին  ավագանին նրան անվստահություն հայտնեց։ 

***

«Մեկն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել, ինձ որ ընտրեք, կլինի խաղաղություն, բայց որ մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ իրենց գործողություններով էս մարդիկ ՀՀ-ում սպասարկում են Ադրբեջանի շահերը»,- իր ելույթում ասել է «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ կառավարող ուժը բերել է պատերազմ, պարտություն, նվաստացում, զիջումներ։ «Մի այլ ուժ էլ ասում է՝ ես ամեն ինչ կարող եմ լուծել, նրանց ղեկավարն ասում է՝ այն միակ տղամարդն եմ, ով կարող է ՀՀ-ն այս վիճակից հանել։ Բայց որ մի քիչ հետ ես նայում, տեսնում ես, որ ինքը այն մարդկանցից է, որ ՀՀ-ն այս վիճակի մեջ է գցել։ Մեկն էլ ասում է՝ աշխատատեղեր կստեղծեմ, բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, որ խոսքը ՀՀ-ի մասին չէ, այդտեղ կա մի ուրիշ սեր ու մեծ կախվածություն։ Մեկն էլ ասում է՝ քաղաքական Նոյյան տապան եմ կառուցում, բայց որ մի փոքր հետ ես նայում, տեսնում ես՝ ի՞նչ միասնություն, միայն սեփական շահերի սպասարկում՝ հենց ժողովրդի հաշվին»,- հավելել է նա։ Խոսելով իրենց ուժի մասին՝ նշել է․ «Հիմա կասեք՝ բոլորին անուն կպցրեցիր, բա ձեր մասին ի՞նչ կասես։ Հարգելիներս, ես ընդամենն արձանագրեցի փաստերը։ Եկել է ճշմարտությունն ասելու պահը, որպեսզի ժողովուրդը իմանա ու կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Մեր պետությանը, ժողովրդին պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more